Մայիսի 15-ին Քրիսսի Կորբիտը 6120 գրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, ինչը գրեթե 2 անգամ ավել է համընդհանուր ընդունված նորմայից։
Քրիսսին իր նորածնի համար արդեն 9 ամսական երեխայի համար նախատեսված շորեր է գնել։
«Երբ բժիշկները հանում էին երեխային, ես լսում էի նրանց ծիծաղն ու անհանգստությունը։ Իսկ երբ ծննդաբերությունից հետո իմացա նրա քաշը, չէի կարողանում հավատալ լսածիս։
Նա այնքան մեծ էր, որ ինձ թվում է՝ դեռահասի եմ պահում փորումս»։
Բժիշկների խորհրդով նա ծննդաբերել է կեսարյան հատմամբ։