Ֆրանսիական «շունչ» տեքստիլի արտադրությունում


17:39 , 9 հունիս, 2017

Տեքստիլ արտադրող հայկական ընկերությունների հետ համագործակցելու նպատակով օրերս Հայաստան են ժամանել Ֆրանսիայում համանման արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներ:

Ֆրանսիայում առաջատար դիրքեր ունեցող ընկերությունը զբաղվում է աշխատանքային և անհատական պաշտպանության հագուստների արտադրությամբ:

Վերջիններս ցանկանում են գործունեություն ծավալել Հայաստանում և արդեն իսկ ձեռք են բերել պայմանավորվածություններ հայկական երկու ընկերությունների հետ: