Բաշար Ալ-Ասադն առանց թիկնապահի շրջում է Դամասկոսի փողոցներով


16:50 , 9 հունիս, 2017

Երեկ՝ հունիսի 8-ին, Սիրիայի նախագահականի facebook-յան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախագահ Բաշար Ալ-Ասադը քայլում է Դամասկոսի փողոցներում միայնակ՝ առանց թիկնապահների:

Պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Ասադը այդտեղ այցելում է «Պատրաստված է Սիրիայում» փառատոնին: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է նա գնումներ կատարում փառատոնին մասնակցող տաղավարներից և շփվում քաղաքացիների հետ: