Մեր պետության իմունիտետն ի՞նչ աստիճանի է իջել


14:29 , 9 հունիս, 2017
Դանշնակցական «գործ տալուն» դեմ և «հայեցիության ռահվիրա» պատգամավորի՝ երկրի թիվ 1 ամբիոնից ՀՀ պետականության դեմ ակնհայտ ոտնձգություն անելու համար մեր պետությունն անելիք ունի՞, թե՞ ոչ։ Լավ, հասկացանք, էդ նախադասության մեջ սեփական անձին գտան շատ-շատ պատգամավորներ (ՀՀԿ, ԲՀԿ «լաաավ տղերք»), բայց ինձ հետաքրքիր է՝ մեր պետության իմունիտետն ի՞նչ աստիճանի է իջել, որ նման թափթփուկները միանգամից իրենց արժանի պատասխանը չեն ստանում։
Հ.Գ. Բոլոր 105 պատգամավորներն այս հարցին պատասխանելու պարտավորություն ունեն. եթե ոչ իրենց ընտրողների, ապա ՀՀ-ի նկատմամբ այդ պարտավորությունն աներկբա է։
Հ.Գ.2 Պետությունն ու ընտրողները, պետությունն ու քաղաքական ուժերը հատուկ եմ տարանջատված գրել։ Հա, մեկ էլ ընտրողն ու բնակիչը ՔԱՂԱՔԱՑԻ եզրույթից հեռու են մեր իրականության մեջ։