Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում կստանա 306 տեղ, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդացի ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21, ինչը նշանակում է, որ պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից:
Ինչպես նշում է ria.ru-ն, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում կա 650 տեղ: Խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա 326 տեղ: Հայտնի է, որ պալատի նախորդ կազմում պահպանողականներն ունեին 330 տեղ: