«Երևան, ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». Տիմատին կատարեց խոստումն ու երգեց Հանրապետության հրապարակում


01:16 , 9 հունիս, 2017

Հանրապետության հրապարակի բեմից ռեփեր Տիմատին ասաց. «Пацан сказал, пацан сделал», որից հետո մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ նա անդադար դրայվի մեջ էր պահում հանդիսատեսին: BlogNews.am-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները:   

Ինչպես և խոստացել էր, ժամը 21:00-ին բեմ բարձրացավ: Համերգից ժամեր առաջ երկրպագուները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որպեսզի, որքան հնարավոր է, մոտ տեղեր զբաղեցնեն: Մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ ռեփերը կատարեց իր բոլոր ժամանակների հիթերը, իսկ «Hе сходи сума» երգը կատարեց հանդիսատեսի հետ:

«Երևան, ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու»,- կրկնում էր ռեփերը և դրայվի մեջ պահում հանդիսատեսին: Հայկական դրոշը ուսերին փաթաթած՝ ռեփերն անդադար Երևան էր բղավում. «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,- նշեց նա:

«Ես ինձ մի քիչ անդաստիարակ եմ զգում. հիմա կասեմ, թե ինչու: Ես Երևանում եմ արդեն երկու օր, և շատ էինք հուզվում, երբ կազմակերպում էինք այս համերգը ձեզ համար, քանի որ ուզում էինք լավ ելույթ պատրաստել, բայց ես հասկացա, որ կա մի խնդիր: Երևանում մթնոլորտը շատ թեժ է և այնքան լավ է, որ կուզեի երկար մնալ այստեղ, ցավոք, հյուրանոցից մեզ հանում են:) Աղջիկներ, ես կարո՞ղ եմ ինչ-որ մեկիդ տանը մնալ: Ես պատկերացնում եմ այդ տեսարանը, երբ ձեզանից մեկի հետ մտնում եմ տուն այն պահին, երբ քո հայրը թեյ է խմում, իսկ դու Տիմատիին տուն ես բերում։ Ես գիտեմ, թե ինչ կասի հայրդ՝  «слышь, ты че такая дерзкая а?»»,- ասաց և երգը կատարեց հանդիսատեսի հետ:

Դե իսկ վերջում անկեղծացավ. «Երևան, ես կհիշեմ այս հանդիպումը շատ-շատ երկար:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի