Սպիտակ տունը մտադիր չէ չեղարկել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները


21:42 , 9 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն դեռևս մտադիր չէ վերացնել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սառա Սանդերսը:
Վերջինիս խոսքով` նախագահի վարչակազմը հավատարիմ է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցային քաղաքականությանը և կպահպանի պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ «Մոսկվան ամբողջությամբ չի կատարել իր պարտականություններն Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: