Համանախագահները կայցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու


14:50 , 8 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին կայցելեն Հայաստան. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հրատապ հարցեր, այդ թվում` Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում համանախագահները կայցելեն Ստեփանակերտ և Բաքու: Այցերի արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի: