Հարկային «մոտիվացիա» ներդրումների սպասումով


13:23 , 8 հունիս, 2017

Պետության կողմից ընկերությունների զարգացման նպատակով տրամադրվող արտոնությունները շարունակվում են: Դրանցից մեկը վերաբերում է մաքսատուրքերին:

Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց դեղագործական ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի համար նախատեսված մաքսատուրքից ազատել:

Ակնկալվում է, որ այդ աջակցությունը կխթանի ընկերության զարգացումը և կնպաստի ոչ միայն նոր ներդրումների, այլ նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Դրանից զատ՝ այն կարող է խթանել արտահանումը: