«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել


09:00 , 8 հունիս, 2017

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել: Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում: Արդեն հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Բաղդասարյանի հիմնած Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: Նշենք, որ դեռ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը նշանակվել էր ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ, ապա թողել այդ պաշտոնը: Ակադեմիան, ասում են, այս տարվա սեպտեմբերից պիտի սկսի գործել, և դրա ռեկտոր է նշանակվելու Մհեր Շահգելդյանը: ՀՎԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի օր է՝ նշանակվել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի գլխավոր տնօրեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: