Հովանավորչության մեջ թաղված Հայաստանում ազդարարի ինստիտուտը չի աշխատի


22:11 , 7 հունիս, 2017
Հովանավորչության մեջ թաղված Հայաստանում ազդարարի ինստիտուտը չի աշխատի։ 
Ասե՞մ՝ ինչ կլինի։
X բժիշկը, որը նախանձում ա, որ կոլեգան ավելի շատ հիվանդներ ունի, մի օր կազդարարի, որ տեսել է, թե ինչպես են կոլեգայի խալաթի գրպանը փող դրել։ 
Եթե կոլեգան մեջք չունի ու մուծվել չի կարող, կդատվի, կնստի։
Եթե ունի, ազատ կմնա ու էդ կոլեգայի երեսին կթքի։ 
Կոլեկտիվն էլ, ի դեպ, կարող է ազդարարի կյանքը դժոխքի վերածել։ 
Իսկ, ասենք, օրինակ, գլխավոր դատախազը կկարողանա վարչության պետերից իր «նալոգը» հավաքել ու երջանիկ ապրել (ենթադրություն է)։