«Ամեն ինչ իր հունով գնում է». Սոֆի Մխեյանը՝ մայրանալու և առաջիկա ծրագրերի մասին


18:00 , 7 հունիս, 2017
Life.panorama.am-ը գրում է.

-Սոֆի, Ձեզ մոտ, կարծես, ստեղծագործական դադար է: Դուք ավելի շատ զբաղված եք «Պանարմենիան մեդիա գրուպի»-ի ծրագրերով, քան ստեղծագործական աշխատանքով, այդպե՞ս է:

-Իմ մոտ ոչ թե ստեղծագործական դադար էր, այլ հանրային դաշտում ստեղծագործական դադար էր։ Իսկ երգել ու հանդիսատեսիս հետ հանդիպել, երբեք չեմ դադարել։ Ամեն ինչ իր հունով գնում է։ Իսկ ինչ վերաբերվում է PAMG-ի ծրագրերին, այո, ճիշտ եք, փորձում եմ պրոդյուսերական աշխատանքիս ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց դա ոչ մի առումով չի խանգարում ինձ՝ որպես երգչուհի։

-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, տեսահոլովակ կամ համերգ պլանավորո՞ւմ եք առաջիկայում:

-Այո, նոր ծրագրեր կան: Պարզապես կասեմ, որ  շուտով պարելու ենք։ Այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի։

-Վերջերս Ձեր հարցազրույցներում շատ եք խոսում մայրանալու մասին: Ունե՞ք սիրելի անձնավորություն, ում պատկերացնում եք Ձեր երեխայի հոր կարգավիճակում:

-Կա՞ մեկ կին կամ աղջիկ, որ գիտակից տարիքից սկսած չի երազում մայրանալու ու գեղեցիկ ընտանիք կազմելու մասին։ Վստահ եմ՝ ոչ։ Ես նույնպես բացառություն չեմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։