Ճի՞շտ է, որ կին դերասանը հասանելի է ու կասկածելի բարոյականությամբ. դերասաններ Սամվեն ու Ռեինը պատրաստ են վիճարկել այս կարծրատիպը


17:10 , 29 մարտ, 2013

Մեր հասարակությունում դեռևս կա մի շերտ, որը մերժում է կոնկրետ մասնագիտությամբ աղջիկներին ու հպարտորեն խոստովանում, որ իրենց կինը չի կարող լինել դերասան, երգչուհի կամ մանիքենուհի: Շատ վաղուց ձևավորված մի կարծիք կա, որ կին դերասանը հասանելի է ու կասկածելի բարոյականությամբ: Մեր հյուրերը` դերասաններ Սամվել Բաղինյանին և Ռեին Հակոբյանը, պատրաստ են վիճարկել այս կարծրատիպը: Սևակը, դերասան լինելով, դեմ է նույն ոլորտի կին ընտրելուն, իսկ Գրիշա Բաղդասարյանի կինը արվեստի հետ կապ չունի, սակայն նա դեմ չէր լինի, եթե կինը դերասանուհի լիներ:Այսօր «Ազատ գոտում» փորձելու ենք հստակեցնել «խայտառակ» անող մասնագիտությունների ցանկն ու բացահայտելու ենք խայտառակության իրական չափանիշները: