Տեքստիլի արտադրությունը «պարզում է թևերը»


14:53 , 7 հունիս, 2017

Տավուշի սահմանամերձ համայնքներում գործում է շինարարական ձեռնոցների արտադրություն: Ներկայումս ընկերությունը ընդլայնում է իր արտադրության ծավալները, ինչպես նաև արտադրամասերը:

Արդեն իսկ հայտնի է, որ նոր արտադրամասերից մեկը լինելու է Բերդ համայնքում, որտեղ նախատեսված տարածքում տեղադրվելու է 100-120 հաստոց, և աշխատելու է մոտ 40 աշխատակից: Եթե բոլոր արտադրամասերը աշխատեն ողջ հզորությամբ, ապա աշխատողների թիվը հնարավոր կլինի հասցնել 800-ի: