Սելեկցիոն կենտրոնների ստեղծման հեռանկարը


10:40 , 7 հունիս, 2017

Գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու նպատակով պետությունը համագործակցում է մի շարք այլ երկրների հետ: Այս օրերին հայկական պատվիրակությունը մեկնել էր Բելառուս, որտեղ քննարկվել է երկու կողմերի գյուղատնտեսության զարգացման հեռանկարը:

Երկկողմանի բիզնես հարաբերությունները զարգացնելու նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ: Քննարկման էպիկենտրոնում են եղել տոհմային անասնաբուծությունը և սերմնաբուծությունը: Առաջինի պարագայում հնարավոր է, որ համատեղ ստեղծվեն տոհմային սելեկցիոն կենտրոններ: