Արփինե Հովհաննիսյանը կգործուղվի Վենետիկ


22:13 , 6 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնող համազեկուցողների հետ հանդիպելու համար 2017 թ. հունիսի 14-18-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման գործում» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 11-14-ը Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Միհրան Հակոբյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արտակ Զեյնալյանը եւ Վահե Էնֆիաջյանը: