PanARMENIAN.Net-ը գրում է.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Այս մասին հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։