Զբոսաշրջային «գրոհ» Իտալիայից


09:11 , 6 հունիս, 2017

Զբոսաշրջության զարգացումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: ԱՎԾ-ի կողմից հրապարակված վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանը զարգացնում է իր զբոսաշրջային հարաբերությունները նաև նախկինում փոքր հոսքեր ապահոված պետությունների հետ:

Այս տարվա առաջին երեք ամիսներին Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.4 անգամ:

Նշենք, որ ընդհանուր առմամբ առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․298․533, ինչը նույնպես դրական ցուցանիշ է: