Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը


21:23 , 5 հունիս, 2017
Panorama.am-ը գրում է.
 Սաուդյան Արաբիրայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի  ներկայացուցչությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝  հղում անելով Ռոյթերսին: Հստակեցվում է, որ Էր Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Քաթարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արաբական խոշոր պետությունները հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: