Ալիևը լուծարել է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը


19:15 , 5 հունիս, 2017
 Ալիևը լուծարել է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնըYerkir.am-ը գրում է.
 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել` կապված պետական սահմանապահ ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի հետ. հայտնում է haqqin.az-ը: Նա դարձյալ նշանակվել է պետական սահմանապահ ծառայության  պետ:

 Ալիևը նաև փոփոխություններ է մտցրել պետական սահմանապահ ծառայության կանոնակարգում: Փոփոխությունների համաձայն` սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը  լուծարվել է: Պետական սահմանապահ ծառայությունը կղեկավարի ծառայության պետը: Նաև` պետական սահմանապահ ծառայությունում նշանակումներ և պաշտոնանկություններ կիրականացվեն Ադրբեջանի նախագահի հրամանով` պետական սահմանապահ ծառայության պետի առաջարկով: