Ղրղզստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին


16:06 , 5 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Ղրղզստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Այջիգիթ Բուրանովը ազատվել է պաշտոնից. հայտնում է haqqin.az-ը` Ղրղզստանի նախագահաի մամուլի ծառայությանը հղումով։

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է  երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը։

Այջիգիթ Բուրանովն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ից։

Դեսպանին հետ կանչելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։