Պարսից ծոցի տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում


13:36 , 5 հունիս, 2017

Պարսից ծոցի տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Սաուդյան Արաբիայի` Կատարի հետ միակ ցամաքային սահմանը փակելուց հետո Կատարը փաստացի ստանում է կղզու կարգավիճակ: Թեհրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի՝ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշմանը, սակայն ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը հետաքրքիր դիտարկումներ է արել այս առնչությամբ: