Operativ.am-ը գրում է․
«Samsung Galaxy S8»-ը շատ փխրուն ապակի ունի, որը պաշտպանում է սմարթֆոնի էկրանը: Այդ պատճառով սմարթֆոնի սեփականատերերը պետք է զգույշ լինեն: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Հայտնի ռուս բլոգերը բախվել է իրեն պատկանող սմարթֆոնի ապակու փխրունության խնդրին: Նա պատմել է, որ իր «Galaxy S8»-ի ապակու վրա ճաքեր են առաջացել սմարթֆոնի և ստեղնաշարի պլաստիկ կորպուսի թեթև բախումից;
«TechRadar»-ն ուսումնասիրել է փորձնական թեստերը և «Samsung»-ի արտադրանքը ճանաչել «բոլոր սմարթֆոններից ամենափխրունը»: Սարքավորումը փորձնական թեստերից մեկի ժամանակ ամբողջովին ճաքերով է պատվել մեկ հարվածի հետևանքով: