«Իսկանդերի» առաջին արձակումը


19:21 , 3 հունիս, 2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր-M» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին արձակումը ՌԴ սահմաններից դուրս: Արձակումն իրականացել է Ռուսաստանի եւ Տաջիկստանի «Դուշանբե-Հակաահաբեկչություն» համատեղ զորավարժությունների ժամանակ։ Զորավարժությունների ավարտին հրթիռավարները ոչնչացրել են պայմանական գրոհայիններին, որոնք գտնվել են թիրախից 140 կմ հեռավորությամբ։