Մատչելի պարարտանյութեր՝ պետության «ձեռքից»


16:33 , 3 հունիս, 2017

Картинки по запросу ԳյուղատնտեսականԳյուղատնտեսական ոլորտը զարգացնելու նպատակով պետությունը փորձում է առավելագույնս աջակցել գյուղացիներին: Այդ շրջանակներում վերջիններիս գործունեության համար անհրաժեշտ պարարտանյութը տրամադրվում է մատչելի գներով:

Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի մարզերի հողօգտագործողներին և Արցախին տրամադրվել է 24712.35 տոննա ազոտական, 344.9 տոննա ֆոսֆորական և 352.25 տոննա կալիումական պարարտանյութ: Ինչ վերաբերում է վճարունակությանը, ապա մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի դիմաց վճարումները արդեն իսկ կատարվել են: