WEF-ի զեկույց. ՀՀ-ն բարելավեց տնտեսական մարտունակությունը


14:37 , 3 հունիս, 2017

Օրեր առաջ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվել է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017 թվականների վարկանիշը:

Նախորդ տարի Հայաստանը 138 երկրների շարքում զբաղեցնում էր 82-րդ հորիզոնականը: Այս տարվա տվյալների համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը երեք տեղով և զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը:

Աղյուսակի առաջատարը Շվեյցարիան է, որին հաջորդում է Սինգապուրը և ԱՄՆ-ն: