Կրքոտ Բելլա Հադիդը՝ Giuseppe Zanotti-ի գովազդային արշավում


20:15 , 2 հունիս, 2017

Բելլա Հադիդը հսկայական քայլերով առաջ է շարժվում մոդելային աշխարհում: 20-ամյա մոդելն Instagram-ում նոր ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:

Ջիջի Հադիդի քույրը Giuseppe Zanotti-ի կոշիկների աշնանային հավաքածուի դեմքն է դարձել:

Բելլայի կերպարի վրա աշխատել են Կարին Ռոյթֆելդը և լուսանկարիչ Մարիո Սորենտին:

Նրանք սև-կարմիր գունային համադրություն են ընտրել:

Հիշեցնենք, որ իտալացի դիզայներ Ջուզեպպե Զանոտին նախկինում համագործակցել է Ջենիֆեր Լոպեսի, Բեյոնսեի, Անեյ Ռուբիկի և այլ աստղերի հետ: