Համացանցում է հայտնվել է «ԻՊ» ահաբեկիչների կողմից Մանիլայում հյուրանոցի պայթեցման պահը


00:35 , 2 հունիս, 2017

Ականատեսը տեսանկարահանել է Ֆիլիպինների Մանիլա քաղաքում «Resorts World Manila» հյուրանոցի պայթեցման պահը: Ավելի վաղ հրապարակվել էր այն պահը, երբ շինություն են ներխուժել զինված անձինք: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:

Որոշ տեղեկությունների համաձայն` զինված անձինք հանդիսանում են «ԻՊ» ահաբեկիչներ:

Ավելի վաղ ֆիլիպինյան լրատվամիջոցները հայտնել են պայթյունի և հրաձգության մասին: Նախնական տվյալներով` կա 25 զոհ: