Լավրովը կարող է ամռանը հանդիպել Մոգերինիի հետ


20:20 , 1 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Լավրովը կարող է ամռանը հանդիպել Մոգերինիի հետ

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է , որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հնարավոր է այս ամռանը Բրյուսելում հանդիպի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. հայտնում է ТАСС-ը:

Նրա խոսքով` Մոսկվան ակնկալում է շարունակել երկխոսությունն այդ ձևաչափով:

«ՌԴ ԱԳՆ ղեկավարը հրավեր ունի բրյուսելյան բոլոր ատյաններից»,- մանրամասնել է Չիժովը: