Հայերիս համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է մեր երեխաների հետ


13:53 , 1 հունիս, 2017

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Հայերիս համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է մեր երեխաների հետ:

Մեզանից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, որ մեր վաղվա օրն ավելի լավը դարձնելու, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալու համար մենք մեր մատաղ սերնդի մեջ պետք է ամեն օր սերմանենք այն արժեհամակարգը, որով պետք է առաջնորդվի ու ապրի երկրի արժանապատիվ քաղաքացին:

Վստահ եմ, որ այս գիտակցումով առաջնորդվելով և երեխաների հանդեպ մեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքով մենք անպայման կունենանք հրաշալի ապագա:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ։
Անհոգ, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ։

Image may contain: 4 people, text and outdoor