iPhone-ի համար ստեղծվել է սփիներով ներդրված պատյան


00:30 , 1 հունիս, 2017

Olixar ընկերությունը iPhone 7 և 7 Plus-ի համար ներկայացրել է սփիներով ներդրված պատյան: Այդ մասին հայտնում է Digital Trends-ը:

Պատյանի կորպուսը պատրաստված է պլաստիկից և նրա վրա արված է հատուկ գծանկար: Այդտեղ նաև ամրացված է սփիները: Ցանկացած պահի այն կարելի է հանել, որպեսզի խաղալիքը չմեծացնի սմարթֆոնի հաստությունը:
Սփիներով պատյանի արժեքը 24 եվրո է: