10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. առողջապահության նախարար


23:45 , 31 մայիս, 2017

Image result for smokingՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել:

Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը:

Ըստ դրա, օրինակ, նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով:  

«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ, պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը: