Անօդաչու թռչող սարքը նկարահանել է Apple-ի նոր, վիթխարի գլխամասային գրասենյակը


18:17 , 31 մայիս, 2017

Համացանցում անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանված տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրված է Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում գտնվող Apple ընկերության նոր վիթխարի գրասենյակը:

Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, նախագիծը դեռևս չի հասցվել ավարտին, բայց աշխատանքների մեծ մասն արդեն արվել է:

Բլոգեր Մեթյու Դևիսի հրապարակած տեսանյութում երևում է, որ օղակի ձև ունեցող կենտրոնական շենքում պուրակ է կառուցվում, որը տեղակայված կլինի շենքի շրջանաձև ներքին բակում:

Հայտնի է, որ նոր գրասենյակի նախագծի իրականացումը սկսվել էր դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի օրոք: