Ե՞րբ են լուծելու Ծաղկաձորի տաքսիների հարցը, որտեղ մեքենան նստելն արժե 500 դրամ, դուրս գալը՝ ևս 500 դրամ


23:21 , 28 մարտ, 2013

Քանի որ տաքսիների հարցը նորեն բարձրացել է, կցանկանայի հրավիրել մեր հարգարժան կառավարության ուշադրությունը Ծաղկաձորի վրա: Բա այնտեղի տաքսիների հարցը ո՞նց ա լինելու: 
Նրանց համար, ով տեղյակ չի, ասեմ, որ մեքենան նստելն արժե 500 դրամ, դուրս գալ մեքենայից ևս մեկ 500 դրամ, ու կապ չունի ինչ ուղղությամբ ու քանի կմ: