Լուիզա Ղամբարյանը մեկնաբանում է իր ծանր հիվանդության մասին լուրը


14:04 , 31 մայիս, 2017

Asekose.am-ը գրում է.

«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին ժամը 20։00
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա։»։

Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Asekose.am-ը կապ հաստատեց դերսանուհու հետ, ով ասաց, որ իր վիճակը ծանր հիվանդություն անվանել մի փոքր սխալ է.

«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո, ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե հենց դա է մրսածությանս պատճառը»,-Asekose.am-ին տեղեկացրեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: