Armtimes.com-ը զրուցել է Վահե Էնֆիաջյանի հետ, ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
«Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջիկայում կարող են համագործակցել «Ելք» խմբակցության հետ, սակայն դա չի կարող լինել ինքնանպատակ:
- «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունը հայտարարել է, որ ընդդիմադիր է, բայց ԱԺ նախագահի և փոխնախագահների քվեարկության ժամանակ քվեարկությունները տարբեր են: Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, որ քվեարկաթյան արդյունքներն այլ բան են ասում:
- Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպման հետ, արդեն իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է քաղաքական ուժերի ներգրավվածությունը կառավարման գործընթացներում: Հետևաբար, եթե այդ գործընթացներում ներգրավված չեն. ընդդիմադիր դաշտում են գործունեություն ծավալում: Մեր խմբակցությունը երբևիցե դոգմաներով չի առաջնորդվել և, եթե նկատեցիք, մեր քվեարկության ընթացքում մեր մոտեցումների հետ կապված հարցեր կան, որոնց դեմ քվեարկեցինք: Առհասարակ նիստ գումարելու, տեխնիկական հայցերի հետ կապված մենք որևիցե խնդիր չունենք: Ի վերջո, աշխատանքներ պե՞տք է իրականացվեն, նիստն իր գործառույթները պե՞տք է իրականացնի՞, թե՞ ոչ: Ուրիշ աշխատանք այստեղ չեմ տեսնում:
-ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ Միքայել Սելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական որոշում ունի՝ ազատ են պատգամավորներն իրենց քվեարկաթյունում:
-ԱԺ նախագահի ընտրություններից տևական ժամանակ է անցել, կյանքը շարժվում է առաջ, ես կարծում եմ շատ ավելի արդիական և նոր գործընթացներից է պետք խոսել, քանի որ այդ գործընթացի հետ կապված ևս մենք մեր կարծիքը, դիրքորոշումը հայտնել ենք:
-Քվեարկությունները չապացուցեցին, որ խմբակցութունը 100 տոկոս դեմ դիրքորոշում ուներ:
-Ձեր հարցերի մեջ այլ բովանդակություն կա և, քանի որ դա նկատում եմ, պարզապես չեմ ուզում պատասխանել, որովհետև մենք պատասխան տվել ենք այդ հարցերի հետ կապված: