Մաքսային ծառայության հրապարակվող տեղեկանքներում մանրամասն նկարագրվում է, ապրանքային ինչ ենթախմբից որքան ապրանք է արտահանվում ՀՀ-ից ու որտեղ: Օրինակ, 2015-ին ՀՀ-ից, որը երբեք բրնձագործության կենտրոն չի եղել, արտահանվել կամ, հավանաբար, վերաարտահանվել է 120 կգ բրինձ: 2016-ին արտահանել կամ, կրկին, վերաարտահանել ենք 36 կգ կակաո-փոշի: Նույն տարում Հայաստանը մրգերի՝ ձմերուկի, եմիշի ու ցիտրուսայինների կլեպի փոքր խմբաքանակ է արտահանել: