Պուտինը մեծ սպառնալիք է


14:00 , 30 մայիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

John-McCain-Vladimir-Putin-742398

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ սպառնալիք է միջազգային անվտանգության համար, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. հաղորդում է BBC-ն:

«Կարծում եմ` Պուտինն ամենագլխավոր և ամենամեծ սպառնալիքն է, քան ԻՊ-ը»,- ավստրալական ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ամերիկացի սենատորը:

Ավստրալիա կատարած իր այցի ժամանակ Մաքքեյնը նաև նշել է, որ ԱՄՆ-ի Սենատը կձգտի ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու համար: