«Հրապարակ». ԱԺ-ն շինհրապարակ է հիշեց­նում. Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանո­րոգման հարցն ամենաքննարկվողն է


09:45 , 30 մայիս, 2017

«ԱԺ-ն շինհրապարակ է հիշեց­նում, նորեկները նախկին­ների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով: Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հար­մարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցա­կան Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից: Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Բայց ամենաքննարկվողն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանո­րոգման հարցն է. նրա աշխատասենյակի դռներն ու պատուհանները հանվել-դրվել են միջանցքում, տպավորություն ստեղծելով, թե Արփինե Հով­հաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից: Թեև ինքը երեկ վս­տահեցնում էր, որ միայն պատերն են «ներկում», մնացած ամեն ինչ մնալու է իր տեղում»,-գրում է թերթը: