43-ամյա Հայդի Քլումը մերկ ֆոտոսեսիա է անցկացրել սեփական գրքի համար


23:20 , 29 մայիս, 2017

Գերմանացի ֆոտոմոդել Հայդի Քլումը ներկայացրել է նյու ոճով իր լուսանկարների ընտրանիով գիրքը: Հավաքածուում տեղ են գտել աստղի վերջին 10 տարվա բոլոր մերկ լուսանկարները:

Չնայած մի քանի օրից Հայդի Քլումը կդառնա 44 տարեկան, դա նրան չի խանգարում մասնակցել սադրիչ նկարահանումներին: Վերջին աշխատանքներից մեկը նրա ֆոտոսեսիան է սեփական Heidi Klum by Rankin գրքի համար:

«Ես առաջ էլ եմ դիրք գրավել մերկ վիճակում, պարզապես այդ դրվագները մարդկանց ցույց չեմ տվել: Ինձ թվում է, որ երբ ես երիտասարդ էի, ավելի ամաչկոտ էի: Այժմ ես ոչ մի խնդիր չունեմ այն բանում, որ մերկանամ: Երբ ես լողափում եմ լինում, որտեղ շատ մարդիկ կան, ինձ դուր է գալիս շրջել թոփլես»,- պատմել է նա DailyMail-ին: