Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը


21:08 , 29 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
 «Հայկական ժամանակն» այսօր տեղեկություն էր տարածել, որ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը գնել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատերը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տղան է:

Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց Արթուր Սողոմոնյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը, և ավելացրեց, որ առաջիկայում հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացնեն առաջիկա ծրագրերը: