Փոթորիկ՝ Մոսկվայում. վեց մարդ զոհվել է (Photo, Video)


19:33 , 29 մայիս, 2017

«Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով վեց մարդ զոհվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքային գերատեսչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան»,- գրում է ria.ru-ն:- Ուժեղ փոթորկի հետևանքով Մոսկվայի հյուսիս-արևելքում և հարավ-արևմուտքում, ինչպես նաև արևելյան հատվածում ծառեր են ընկել փողոցով անցնող մարդկանց վրա: Ստացված վնասվածքներից միջադեպի վայրում մահացել է 5 մարդ: Եվս մեկ զոհ է գրանցվել Կիրովոգրադի փողոցում կանգառի կառույցի փլուզման հետևանքով»։