Պուտինը մեկնել է Ֆրանսիա


18:22 , 29 մայիս, 2017
 Պուտինը մեկնել է ՖրանսիաYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա. հայտնում է  РИА Новости-ն:

Օդանավակայանից Պուտինը կմեկնի Վերսալ, որտեղ կկայանան նրա բանակցությունները Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը:

Սպասվում է, որ հանդիպումից հետո նախագահները կպատասխանեն լրագրողների հարցերին: