Մոնիկա Բելուչին կրկին համբուրվել է Կաննի կինոփառատոնի բեմին


20:00 , 29 մայիս, 2017

Նախօրեին Ֆրանսիայում կայացել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որը վարել է դերասանուհի Մոնիկա Բելուչին:

Դերասանուհին, ով ներկա գտնվողներին հիացրել է իր շլացուցիչ տեսքով, բեմի վրա կրքոտ համբուրվել է: Այս անգամ 52-ամյա դերասանուհու «թիրախում» է հայտնվել համաշխարհային ճանաչում վայելող կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Պեդրո Ալմոդովարը:

Հիշեցնենք, որ կինոփառատոնի բացման արարողության ժամանակ Բելուչին անսպասելիորեն կրքոտ համբուրել էր դերասան Ալեքս Լուցին: