Գյուղատնտեսությունում առկա խնդիրներից մեկը վերաբերում է ոռոգմանը: Երբեմն ֆերմերները վերցնում են անհրաժեշտ ոռոգումից ավելի հոսքեր, ինչի արդյունքում կուտակվում են զգալի պարտքեր:
Խնդրի լուծման նպատակով գործադիր մարմինը ներկայացրել է ջրի կառավարման հայեցակարգ, որը հնարավորություն է տալու ջուրը սպառել առավել արդյունավետ:
Առաջարկվող հայեցակարգի համաձայն՝ մինչև 2019 թվականի սկիզբ ենթակառույցների վրա կտեղադրվեն հաշվիչներ, որոնց տվյալները փոխանցվելու են մեկ միասնական կենտրոն: