Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Վստահության հիմնադրամ կստեղծի


17:36 , 29 մայիս, 2017
 Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ։  Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:

 «Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր:  Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,- ասաց Իսրայելյանը:

Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը: