Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը չի ընդունվել


17:46 , 28 մարտ, 2013

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել: