Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները


16:48 , 29 մայիս, 2017
 Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի կայքը:

 «Խորհուրդը 2017թ. մայիսի 29-ին երկարաձգել է սիրիական ռեժիմի դեմ պատժամիջոցները մինչև 2018թ. հունիսի 1-ը»,-ասվում է հայտարարությունում:

 Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև սիրիացի երեք նախարարներ: Սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների դեմ սահմանափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են բռնաճնշումները Սիրիայի քաղաքացիների հանդեպ:

Ներկայում ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներառված է 240 մարդ և 67 իրավաբական անձ: