Բուրյաթիայում հայեր են սպանվել


16:25 , 29 մայիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

754912646533404

Բուրյաթիայի իրավապահ մարմինները հետաքննում են երկու հայի սպանությունը, ովքեր հանրապետություն էին ժամանել Իրկուտսկի մարզից՝ խոշոր եղջերավոր անասուններ գնելու:

Ըստ քննչական մարմնի՝ տղամարդիկ անասուններ գնելու հայտարարություն էին տեղադրել, որին արձագանքել էր Բուրյաթիայի մի բնակիչ և առաջարկել շահավետ գնով անասուններ գնել իրենից: Հաջորդ օրը ֆերմերներից մեկը զանգահարել էր իր եղբորը և ասել, որ իրենց սպանում են: Հետո խոսափողում կրակոցի ձայներ և անհայտ տղամարդկանց ձայներ են լսվել:

Մայիսի 25-ի առավոտյան տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են Պետրոպավլովկա գյուղից 5 կմ հեռավորության վրա՝ գլխի և վերջույթների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով:

Սպանվածներից մեկը 34 տարեկան է, մյուսը՝ 28: