Բուլղարացի երգչուհին կապ է հաստատել Միհրան Ծառուկյանի հետ. «Գնա–գնա» գողացված երգի զարգացումները


15:15 , 29 մայիս, 2017

Tert.amLife-ը գրում է.

Բուլղարացի երգչուհի Ջենան գողացել է Միհրան Ծառուկյանի «Գնա–գնա» երգը և դրա հիման վրա ներկայացրել Koya երգը։ Հետաքրքիր է, որ նրա յութուբյան ալիքում գրված է, թե բոլոր իրավունքները պաշտպանված են, մինչդեռ ինքը խախտել է այլ երգչի հեղինակային իրավունքը։

Միհրան Ծառուկյանի «Գնա–գնա» երգը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին, բուլղարացի երգչուհին իր երգի պրեմիերան ներկայացրել է 2017 թվականի մայիսի 26–ին։

Միհրան Ծառուկյանի  պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life–ին հայտնեց, որ իրենք հետամուտ են լինելու հեղինակային իրավունքի պաշտպանությանը։ Քանի դեռ իրենք քննարկում էին` հեղինակային իրավունքի պաշտպանության ինչ մեխանիզմներ կան, Ջենան կապ է հաստատել Միհրանի պրոդյուսերի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ